երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են քաղաքաշինական ծրագրերը

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել․ քննարկվել են քաղաքաշինական ծրագրերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետի եւ շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են քաղաքաշինական ծրագրերին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին եւ տեղերում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման հարցում պետական եւ համայնքային կառույցների փոխլրացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել է ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

  • Կիսվել: