ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդիպել է Արցախյան շարժման ակտիվիստների հետ

Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդիպել է Արցախյան շարժման ակտիվիստների հետ

Այսօր' փետրվարի 13-ին, ԱՀ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի նախագահությամբ տեղի է ունեցել հանդիպում Արցախյան շարժման ակտիվիստների հետ, տեղեկանում ենք Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջից:

Ներկաները կիսվել են շարժման հետ կապված հիշողություններով, հնչեցրել գնահատականներ ներկա իրավիճակի մասին, հանդես եկել առաջարկություններով ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։

Հանդիպմանը խորը վրդովմունքով քննարկվել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած արտահայտություններն արցախահայության հանդեպ։ Ներկաները դատապարտել են նման պահվածքը, ինչն անընդունելի է հատկապես համազգային գաղափարախոսության տեսանկյունից։

Բանախոսների համոզմամբ' ամբողջ հայության գերագույն նպատակներից պետք է լինի Արցախի հայկականության վերականգնման հարցը։ Հանդիպմանը ներկա էին նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

  • Կիսվել: