երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արցախցի մարզիկը հերթական հաղթանակն է գրանցել Եվրոպայի առաջնությունում և անցել եզրափակիչ փուլ

Արցախցի մարզիկը հերթական հաղթանակն է գրանցել Եվրոպայի առաջնությունում և անցել եզրափակիչ փուլ

Արցախցի բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանն Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում հաղթելով հերթական մրցակցին՝ իռլանդացի մարզիկին, անցել է եզրափակիչ փուլ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։

«Բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը Եվրոպայի առաջնությունը սկսեց ջախջախելով թուրք մրցակցին, երկրորդ մենամարտը Բուլղարիան ներկայացնող մարզիկի հետ էր, որը ևս ավարտեց 4-1 հաշվով հաղթանակով»,-նշեց Դ.Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ հավաքականի կազմում առաջնությանը մասնակցող արցախցի բռնցքամարտիկը վաղը՝ հոկտեմբերի 4-ին, կունենա ևս մեկ մենամարտ։

  • Կիսվել: