ԱՄՆ-ն պարտավոր է նպաստել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին. Բայդեն
Այսօր ԱՄՆ նախագ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Հանրապետության օրվա առթիվ:
Ինչպես նամակում նշել է ԱՄՆ նախագահը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն պարտավոր է նպաստել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին:
Նամակում, մասնավորապես, ասված է. ՛՛Հուսով եմ, որ մեկ տարի անց, որը կհիշվի հակամարտությամբ և կորոնավիրուսային համաճարակով, Ադրբեջանը դուրս կգա այդ դժվարություններից որպես էլ ավելի բարեկեցիկ պետություն, որը հարգում է մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները` խաղաղության մեջ ապրելով իր հարևանների հետ՛՛: