Երևանի ավագանին նիստ է գումարել. ուղիղ
Երեւանի ավագանին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից զեկուցվող է միայն 5-ը:
Օրակարգի հարցերից 4-ը վերաբերում են հայտնի անձանց (Գուրգեն Մուշեղյան, Դավիթ Սեդրակյան, Արտաշես Հովսեփյան, Սուրեն Օսիպյան) հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելուն:
Օրակարգի 3 հարց վերաբերում է Երեւանի 4 տարբեր հասցեներում 8 բնակելի շենքերի կառուցմանը համաձայնություն տալուն, մեկ բենզալցակայանի եւ մեկ արտադրական նշանակության շինության կառուցմանը համաձայնություն տալուն:
Օրակարգային մեկ այլ հարց վերաբերում է Երևան համայնքի սեփականություն համարվող թվով 85 էլեկտրաշչակները, ընդհանուր, 11,927,917.20 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, նվիրաբերել Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ խոշորացված համայնքներին՝ բնակչության ազդարարման համակարգը բարելավելու նպատակով:
Օրակարգում է նաեւ Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցերը:։