երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Արցախը մեկ տարի առաջ ընկավ. ուղիղ միացում եռաբլուրից

Արցախը մեկ տարի առաջ ընկավ. ուղիղ միացում եռաբլուրից

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի ԱԺ պատգամավորներն այսօր վաղ առավոտյան ծաղիկներ են խոնարհել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի և բնակչության բռնի տեղահանման տարելիցի կապակցությամբ:
 
Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհված հերոսների։
 

 Նշենք, որ Ժամը 13:00-ին, Երևանի Կոմիտասի փողոցի Սուրբ Խաչ եկեղեցում (Կոմիտասի 64) կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակվածների ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար:

 

  • Կիսվել: