հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ըմբշամարտի Մ-15 ԵԱ. Փաշա Խուդոյանը եզրափակիչում է, եւս 3 ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար

Ըմբշամարտի Մ-15 ԵԱ. Փաշա Խուդոյանը եզրափակիչում է, եւս 3 ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 15  տարեկանների առաջնությունում 44 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Փաշա Խուդոյանը դուրս է եկել եզրափակիչ եւ այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար:

Հայաստանի ներկայացուցիչներից 41 կգ քաշային Սեւակ Մանուկյանը, 52 կգ քաշային Վարդան Սահակյանն ու 62 կգ քաշային Ալեքս Գեւորգյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար:

38 կգ քաշային Գոռ Կարապետյանն ու 48 կգ քաշային Միհրան Թաթոյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:

Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Պավել Նազարյանը (68 կգ), Արման Գինոսյանը (75 կգ), Արման Թովմասյանը (85 կգ):

  • Կիսվել: