ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է

Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 8-ին, մրցագորգ է դուրս եկել Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը։

Հարությունյանը քառորդ եզրափակչում 12։2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Լեոմիդ Կոլեսնիկին և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ 25-ամյա ըմբիշը մեկնարկային գոտեմարտում 11։0 հաշվով գերվստահ հաղթանակ էր տարել բուլղարացի Ստիլյան Իլիևի նկատմամբ։

  • Կիսվել: