WTA-500. Ջեսիկա Պեգուլան՝ Չարլսթոնի մրցաշարի հաղթող
Աշխարհի չորրորդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան նվաճեց ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։
Եզրափակիչում Պեգուլան մրցեց աշխարհի 44-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինի հետ եւ առավելության հասավ 6:3, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 26 րոպե։
Պեգուլան 8-րդ տիտղոսը նվաճեց WTA-ի մրցաշարերում։