երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
WTA-500. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

WTA-500. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի 45-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 շարքի մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում 4:6, 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 31-րդ ռակետ, լեհ Մագդալենա Ֆրենխին։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 20 րոպե։

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 66-րդ ռակետ, իսպանացի Ջեսիկա Բուզես Մանեյրոն։

Merida Open-ի մրցանակային հիմնադրամը 1,064 միլիոն դոլար է։

  • Կիսվել: