երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ․ Ծառուկյան

Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը վստահ է, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի Իսլամ Մախաչևի դեմ, գրում է Ringside24-ը։

«Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ։ Դա ինձ համար լավագույն տարբերակը կլինի։ Ինչպես ասում են` մեկ գնդակով երկու նապաստակ կորսամ, հետևաբար հանգստյան օրերին խաղադրույք կատարեք իմ հաղթանակի համար. ես կնվաճեմ տիտղոսն ու ևս մեկ մենամարտ կանցկացնեմ նրա հետ։ Չեմ հիասթափեցնի ոչ-ոքի»,- նշել է հայ մարտիկը։

Դաղստանցի Մախաչևն էլ ամերիկացի բլոգեր Էդին Ռոսի հետ զրույցում հայտնել է, որ գլխավոր նպատակը կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը նվաճելն է։

«Իմ նպատակը կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն դառնալն է, սակայն այնտեղ է Բելալ Մոհամադը։ Նա, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի տիտղոսը։ Մենք ընդհանուր մենեջեր ունենք` Ալին, և կարող ենք քննարկել հավանական մենամարտի մանրամասները։ Երազում եմ երկու քաշային կարգում դառնալ չեմպիոն և չեմ ցանկանում սպորտից հեռանալ առանց երկրորդ տիտղոսի»,- ասել է Մախաչևը։

Ծառուկյանն ու Մախաչևը Լոս Անջելեսում չեմպիոնական մենամարտ են անցկացնելու հունվարի 18-ին՝ UFC-311 մրցաշարում։

  • Կիսվել: