շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վրաստանը 3-0 հաշվով հաղթեց Հայաստանին

Վրաստանը 3-0 հաշվով հաղթեց Հայաստանին

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։ Խաղն ավարտվեց Վրաստանի ընտրանու վստահ հաղթանակով, գրում է armsport.am-ը:

Հանդիպումը սպասարկում էր ռումինացի մրցավար Ռադու Պետրեսկուն: Վրաստանի հավաքականը բավական արդյունավետ էր գրոհում, և արդեն առաջին խաղակեսում ձևակերպեց կարևոր առավելություն:
 

Մրցող ընտրանիների միջև կայանալիք պատասխան հանդիպումը մարտի 23-ին է՝ Վրաստանում։ Հայաստանի ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպը մի քանի օր ունի՝ ինչ-որ բան փոխելու համար։

Ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-ի

Հայաստան — Վրաստան՝ 0:3
Գոլերը՝ Կոչորաշվիլի (33′), Միկաուտաձե (37′, 59′)

  • Կիսվել: