երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
 Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզնից. Սերգեյ Ջանջոյան

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզնից. Սերգեյ Ջանջոյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը հայտնել է, որ Թբիլիսիի «Դինամո Արենայում» տեղի ունեցած անկարգություններից եւ հայ երկրպագուների նկատմամբ սադրանքից հետո Վրաստանի հավաքականի երկրպագուների շարժումը ներողություն է խնդրել։

«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` «Կոմագեբին», ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում։

Ինչպես նշել եմ մի քանի անգամ, ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը կնպաստի կարծում եմ՝ որ մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան։

Էս երկրպագուների միջադեպի մասով։ Պադոշ, անինքնասերների մասին ավելի ուշ»,- գրել է Սերգեյ Ջանջոյանը։

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում էլ Հայաստանի հավաքականը պարտվել է վրացիներին (0:3, 1:6):

  • Կիսվել: