Վրաստան-Հայաստան խաղի տոմսերը սպառված են
Վրաստան-Հայաստան հանդիպման տոմսերը սպառվել են: Այս մասին հայտնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականը կհանդիպի Վրաստանի հավաքականի հետ: Առաջին խաղը կանցկացվի մարտի 20-ին՝ Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին, «Դինամո Արենայում»:
«Դինամո Արենայում» կայանալիք հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել էր այսօր կեսօրին:
