երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վինիսիուսը նախապես Փարիզի ռեստորանում սեղան է պատվիրել՝ տոնելու իր հաղթանակը մրցանակաբաշխությունում

Վինիսիուսը նախապես Փարիզի ռեստորանում սեղան է պատվիրել՝ տոնելու իր հաղթանակը մրցանակաբաշխությունում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը նախապես ռեստորան է վարձակալել և զգեստ է պատրաստել՝ նշելու 2024 թվականի «Ոսկե գնդակի» իր հաղթանակը։ Այս մասին հայտնում է Relevo-ն, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողը ռեստորան է պատվիրել Փարիզի կենտրոնում 20 հոգու համար, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ինչպես նաև նախօրոք պատրաստել է տոնական կոստյում՝ տարբեր աքսեսուարներով։

Քիչ առաջ հայտնի էր դարձել, որ Անչելոտին և նախատեսված միջոցառման մյուս հյուրերը չեն եկնելու Փարիզ, քանի որ բոլորը վստահ են, որ մրցանակը կստանա «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։

 

  • Կիսվել: