Վազգեն Թևանյանը՝ Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր
Վազգեն Թևանյանը՝ Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հայ ըմբիշը մասնակցել է 70կգ քաշայինների պայքարին, անցկացրել է 4 գոտեմարտ՝ հաղթահարելով բուլղարացի, մոլդովացի և վրացի ըմբիշների արգելքը:
Եզրափակչում նա 1:4 հաշվով զիջել է ճապոնացի աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկեին: