Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
Մայիսին «Շիրակ» վերադարձած Վարդան Բիչախչյանը կշարունակի զբաղեցնել Գյումրիի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը։
«Ակումբի և մարզիչի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վարդան Բիչախչյանը կշարունակի աշխատանքը թիմում նաև գալիք մրցաշրջանում։
Հաջողություն ենք մաղթում Բիչախչյանին և հաղթական ընթացք»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
2020 թվականի ամռանը Երեւանի «Արարատը» գլխավորելուց առաջ Բիչախչյանը հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել էր 11 տարի՝ 344 խաղ, թիմի հետ դարձել Հայաստանի չեմպիոն, նաև կրկնակի գավաթակիր ու մեկ անգամ էլ սուպերգավաթակիր:
«Արարատը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ 13 տարի անց դարձավ Հայաստանի գավաթակիր և մեկ փուլ հաղթահարեց եվրագավաթներում: 2022թ․ հունվարին նա լքեց «Արարատը»։
Դրանից հետո Վարդան Բիչախչյանը մինչեւ 2023թ․ հունիս գլխավորել էր Երեւանի «Արարատ-Արմենիան»։


