Վարազդատ Լալայանը ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը Չինաստանի Նինբո քաղաքում ավարտված աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։
Տղամարդկանց գերծանր քաշային կարգում (+110 կգ) հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք՝ պոկում վարժությունում բարձրացնելով 210 կգ, իսկ հրումում՝ 247 կգ։ Պոկում վարժությունում Լալայանը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել։



