Ուզբեկ պաշտպանը՝ «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
21-ամյա ֆուտբոլիստը փետրվարին մեկ գոլ է խփել Անգլիայի գավաթում, Պրեմիեր լիգայում էլ «Նյուքասլի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ խաղերին մասնակցել է առանց փոխարինման:
Խուսանովը երկրպագուների քվեարկությամբ գերազանցել է Էրլինգ Հոլանդին և Յոշկո Գվարդիոլին:
Խուսանովը մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել հունվարին ֆրանսիական «Լանսից» 40 միլիոն եվրոյով: