«Ուրարտուին» է միացել «Զենիթի» նախկին ֆուտբոլիստը
«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուսաստանցի կիսապաշտպան Մաքսիմ Պալիենկոյի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
30-ամյա կիսապաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կռիլյա Սովետով», «Զենիթ», «Տոսնո», «Պարի Նիժնի Նովգորոդ», «Չայկա», «Օրենբուրգ», «Ակրոն» ակումբներում։
Ֆուտբոլիստը «Ուրարտուին» է միացել «Ակրոնից», որի կազմում անցկացրել է նախորդ 4 մրցաշրջանները։ Պալիենկոն Ռուսաստանի գավաթի կրկնակի հաղթող է («Զենիթ» 2015/16, «Տոսնո» 2017/18), նաև Ռուսաստանի Առաջին լիգայի հաղթող («Կռիլյա Սովետով» 2014/15)։