Ուր է Մեսսին. արգենտինացին դուրս է մնացել հայտացուցակից
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակում 2026 թվականի աշխարհի առաջնության մարտ ամսվա ընտրական հանդիպումների համար, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը բաց կթողնի ազգային հավաքականի հավաքը ոտքի մկանային անհանգստության պատճառով։
Արգենտինայի հավաքականը մարտի 21-ին կմրցի Ուրուգվայի, իսկ մարտի 25-ին՝ Բրազիլիայի հետ։
Մարտի 16-ին Մեսսին դուրս եկավ խաղադաշտ «Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում MLS-ի «Ատլանտա Յունայթեդի» դեմ խաղում (2:1), անցկացրեց ամբողջ հանդիպումը և խփեց մեկ գոլ։