չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
​Ծառուկյան-Շարա Բուլետ գոտեմարտը՝ ուղիղ

​Ծառուկյան-Շարա Բուլետ գոտեմարտը՝ ուղիղ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է սպասված մարզական շոուն՝ Hype Fighting-ի անդրանիկ մրցաշարը, որի զարդը լինելու է Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի դիմակայությունը, գրում է armsport.am-ը:

​Երեկոյի գլխավոր իրադարձության շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը մրցելու է ռուսաստանցի Շարա Բուլետի հետ։ Մարտիկները ուժերը չափելու են գրեփլինգի կանոններով։ Սա հատուկ իրադարձություն է Ծառուկյանի կարիերայում, քանի որ նա առաջին անգամ է մենամարտ անցկացնում հայրենիքում։

​Նախօրեին կայացած կշռման արարողության ժամանակ երկու մարզիկներն էլ ցույց են տվել նույն քաշը՝ 84 կգ։ Սակայն ինտրիգն ավելի է մեծացել նրանց կատարած խաղադրույքներից հետո․ Ծառուկյանը խոստացել է պարտության դեպքում մրցակցին նվիրել բնակարան Երևանում, իսկ Շարա Բուլետը պատրաստ է զիջել իր Rolex ժամացույցը, եթե հաղթանակը բաժին հասնի հայ մարտիկին։

  • Կիսվել: