Ծանրամարտի ԵԱ․ Մրցումային առաջին օրվա ժամանակցույցը
Ապրիլի 15-ից 23-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ներկայացնում ենք մրցումային առաջին օրվա ժամանակցույցը՝
Ապրիլի 15․ Կանայք՝ 45B 49B խմբեր՝ ժամը 5։30
45A խումբ՝ ժամը 17։30
49A խումբ՝ ժամը 20։00
Հիշեցնենք, որ 40 տարի առաջ Հայաստանը պետք է ընդուներ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, բայց այն տեղափոխվեց Մոսկվա։ Եվ ահա այսօր առաջնությունը վերադարձավ Երևան։ Մրցաշարը վարկանիշային Փարիզում 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի համար։ Առաջնությանը մասնակցում է 40 երկրի 389 մարզիկ։


