Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր
Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է տղամարդկանց 110 կգ քաշայինների պայքարը, որտեղ մասնակցում են Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը եւ Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, գրում է sport.news.am-ը:
Գարիկ Կարապետյանը պոկեց 189 կգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 183 կգ:
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Մարապետյանը առաջին մոտեցմամբ պոկեց 183 կգ: Երկրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 189 կգ, որը Կարապետյանը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ միայն Կարապետյանը պոկեց 189 կգ-ը: Այս վարժությունում Գարիկ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց:
Սիմոն Մարտիրոսյանը պայքարը սկսեց 183 կգ-ով, բայց առաջին մոտեցումը ձախողեց: Երկրորդ մոտեցմամբ պոկեց 183-ը: Երրորդ մոտեցման համար մարզիչները պատվիրեցին 190 կգ, բայց այս մոտեցումն էլ ձախողեց: Այս վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 4-րդն է:
Այս վարժությունում առաջատարը 195 կգ-ով ռումինացի Լաուրետ Լուիս Ռոդրիգեսն է:
Ընդմիջում է:


