կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է

Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է

Transfermarkt հայտնի վիճակագրական պորտալը թարմացրել է Հայաստանի ազգային հավաքականի և Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը։

31-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը բարձրացել է 800 հազար եվրոյով՝ 1,2 միլիոն եվրոյից հասնելով 2 միլիոն եվրոյի։

Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: