կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սուրեն Արզումանյանը՝ բասկետբոլի կանանց Հայաստանի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ

Սուրեն Արզումանյանը՝ բասկետբոլի կանանց Հայաստանի Մ-18 հավաքականի գլխավոր մարզիչ

Սուրեն Արզումանյանը նշանակվել է բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

56-ամյա մասնագետը ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզիչի օգնականը, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։

2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում: Արզումանյանը նաև գլխավորել է կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը մասնակցել է 2022 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Կանանց Եվրոպայի Մ-18 C դիվիզիոնի առաջնությունը կանցկացվի հուլիսի 22-27-ը Անդորրայում։

  • Կիսվել: