ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում

Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում

«Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում, փոխանցում է Sputnik Արմենիան։

Մարտի 30-ին «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ֆակելին» և առավելության հասել 5:0 հաշվով:

Սպերցյանը գնդակը «Ֆակելի» դարպաս էր ուղարկել 22-23 մետրից` շրջանցելով հակառակորդի «պատը»։

Նշենք, որ ֆուտբոլիստը մոտ մեկ ամիս խաղադաշտ դուրս չէր գալիս վնասվածքի պատճառով։

Տեսանյութն ՝ այստեղ։

  • Կիսվել: