շաբաթ, մայիս 3
3 / 5 / 2025
Շախմատի վետերանների առաջնությունն ավարտվեց․ հայտնի են չեմպիոնները

Շախմատի վետերանների առաջնությունն ավարտվեց․ հայտնի են չեմպիոնները

Ավարտին մոտեցավ Հայաստանի 2024 թվականի շախմատի վետերանների առաջնությունը:

Այս տարի առաջնությունը անցկացվեց 50+ և 65+ տարիքային խմբերով:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 50+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, ով 7 հնարավորից վաստակեց 5.5 միավոր:

Լաերտ Մարգարյանը նույնպես վաստակեց 5.5 միավոր՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով փոխչեմպիոն:

Մամիկոն Մարտիրոսյանը և Կարեն Մակարյանը վաստակեցին 4.5 միավոր և կիսեցին 3-4-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը եզրափակեց Մամիկոն Մարտիրոսյանը:

65+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ Անդրանիկ Աբրահամյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր:

Փոխչեմպիոն դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոման Ակոպովը, ով վաստակեց 7 միավոր:

Լավագույն եռյակը եզրափակեց 6.5 միավոր վաստակած Գարեգին Ալեքյանը:

Հատուկ մրցանակի արժանացավ նաև 80+ տարիքային խմբում լավագույն արդյունք ցույց տված Ստեփան Բալայանը, ով 9 հնարավորից վաստակեց 4.5 միավոր:

 

  • Կիսվել: