շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռեալն անսպասելի որոշում է կայացրել

Ռեալն անսպասելի որոշում է կայացրել

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերը, գրում է armsport.am-ը:

Այս մասին հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Football Transfer-ին։

Ըստ աղբյուրի, եթե Սաուդյան Արաբիայի ակումբները ռեկորդային տրանսֆերային առաջարկ անեն «Ռեալին», իսպանական գրանդը կվաճառի Վինիսիուսի տրանսֆերը։

Նշվում է, որ «Ռեալում» հիասթափվել են բրազիլացուց՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ, և այժմ պատրաստ են բաժանվել նրանից։

Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո:

 

  • Կիսվել: