Փյունիկի բրազիլացի ֆուտբոլիստը հայր է դարձել
Լույս աշխարհ է եկել «Փյունիկը» բրազիլացի ֆուտբոլիստ Լուկաս Վիլելայի ու Կատրյաննայի առաջնեկը` Օտավիոն: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Եվս մեկ համալրում «Փյունիկի» ընտանիքում: Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն և առողջություն»,-ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
