Պատանեկան աշխարհի գավաթ․ Հայ շախմատիստների վերջնական արդյունքները
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվել է շախմատի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում Սոֆիա Բաղրամյանը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և բաժանեց 7-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Մինչև 12 տարեկան աղջիկների խմբում Նարե Իսախանյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 9-19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ տեղը:
Մինչև 12 տարեկան պատանիների խմբում Արմեն Վարդանյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 15-25-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 21-րդ տեղը:
Մինչև 10 տարեկան պատանիների խմբում Մանվել Վարդանյանը վաստակեց 7 միավոր և բաժանեց 18-31-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 23-րդ տեղը:
Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝
Սոֆիա Բաղրամյան՝ 7.5 միավոր (Ա10)
Նարե Իսախանյան՝ 7 միավոր (Ա12)
Արմեն Վարդանյան՝ 7 միավոր (Մ12)
Մանվել Վարդանյան՝ 7 միավոր (Մ10)
Դավիթ Մելքոնյան՝ 6.5 միավոր (Մ12)
Համլետ Հարությունյան՝ 6 միավոր (Մ12)
Գևորգ Աղոյան՝ 6 միավոր (Մ12)
Հակոբ Պետրոսյան՝ 6 միավոր (Մ10)
Սամվել Մովսիսյան՝ 6 միավոր (Մ10)
Էլինա Ռոստոմյան՝ 6 միավոր (Ա8)
Անժելա Մարկարյան՝ 6 միավոր (Ա8)
Արսեն Բայրամյան՝ 5.5 միավոր (Մ10)
Մարկ Ադամյան՝ 5.5 միավոր (Մ8)
Էրիկ Թութխալյան՝ 5.5 միավոր (Մ8)
Ռուբեն Կայծակյան՝ 5.5 միավոր (Մ8)
Արփի Խաչատրյան՝ 5.5 միավոր (Ա8)
Գայանե Սառիկյան՝ 5.5 միավոր (Ա8)
Յանա Ներսիսյան՝ 5.5 միավոր (Ա8)
Արսեն Մանգասարյան՝ 5 միավոր (Մ10)
Դավիթ Դալալոյան՝ 5 միավոր (Մ10)
Արամ Դանիելյան՝ 5 միավոր (Մ8)
Արամ Հեքիմյան՝ 5 միավոր (Մ8)
Արեգ Գևորգյան՝ 5 միավոր (Մ8)
Անահիտ Մաթևոսյան՝ 5 միավոր (Ա8)
Մարկ Մելքոնյան՝ 4.5 միավոր (Մ10)
Եվա Ոսկանյան՝ 4.5 միավոր (Ա8)
Մարի Պապիկյան՝ 4 միավոր (Ա10)
Ալեքս Ավետյան՝ 3.5 միավոր (Մ8)
Սոնիա Մակարյան՝ 3.5 միավոր (Ա8)


