կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ոստիկաններն են դաժան ծեծի ենթարկել Գոռին և Էդգարին․ Գևորգ Ղազարյան (տեսանյութ)

Ոստիկաններն են դաժան ծեծի ենթարկել Գոռին և Էդգարին․ Գևորգ Ղազարյան (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն իր ֆեյբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանի հետ կապված միջադեպին։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Շատ հրապարակումներ եմ տեսնում, որտեղ ասվում է՝ օրենքը հավասար է բոլորի համար, և կապ չունի, թե ինչ մասնագիտության տեր ես։ Համաձայն եմ՝ կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունես, բայց այդ թվում են նաև ոստիկանները, ովքեր անօրինաբար դաժան ծեծի են ենթարկել Գոռին և Էդգարին։ Գոռը նույնիսկ ունի տեսողության հետ կապված խնդիրներ, ինչը կարող է անդրադառնալ ամբողջ կյանքում իր գործունեության վրա՛՛։

Նա նաև հավելել է. ՛՛Ուզում եմ նաև խոսել այն մարդկանց մասին, ովքեր  շատ կտրուկ են արտահայտվում՝ առանց իրականությունն իմանալու։ Շատ կայքերի գրածներ 99%-ով չեն համապատասխանում իրականությանը։

Գոռն ու Էդգարը չէին կարող երկու հոգով ծեծել 4-5-6 ոստիկանների, ընդհակառակը, ոստիկաններն են նրանց դաժան ծեծի ենթարկել։

Ամեն դեպքում, ցանկանում եմ այդ մարդկանց դիմել՝ ավելի լավ տեղեկացված լինեն գործին կամ փոքր-ինչ համբերություն ունենալ՝ իմանալու թե ինչ է իրականում եղել, նոր իրենց կարծիքը հայտնեն՛՛:

  • Կիսվել: