Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Իրանին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում (11-րդ) Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց իրանցիներին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով հաղթեց Փարհամ Մաղսուդլուին (2723)։ Շանթ Սարգսյանը (2649) սեւերով ոչ ոքի խաղաց Ամին Տաբատաբաեի (2714) հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով պարտվեց Բարդիա Դանեշվարին (2598)։ Կարեն Գրիգորյանը (2569) սեւերով հաղթեց Սինա Մովահեդին (2528):
Հայաստանի հավաքականը վաստակեց 17 միավոր։
Չեմպիոնի տիտողը նվաճեց Հնդկաստանը՝ 21 միավոր։ Վերջնական մրցաշարային դրությունը պարզ կլինի քիչ ուշ։


