շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ոչ Մեսսի, ոչ Ռոնալդու․ Ռոնալդինյոն նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին

Ոչ Մեսսի, ոչ Ռոնալդու․ Ռոնալդինյոն նշել է պատմության լավագույն ֆուտբոլիստին

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին լեգենդար հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոնալդինյոն RikReddy YouTube ալիքին հետ զրույցում նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը, գրում է armsport.am-ը:

«Ոսկե գնդակի» դափնեկիրը նշել է իր հայրենակցի՝ «Սանտոսի» նախկին հարձակվող Պելեի անունը։

Հիշեցնենք, որ նա երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Բրազիլիայի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 77 գոլի հեղինակ։

Ակումբային մակարդակում Պելեն, բացի բրազիլական «Սանտոսից», հանդես է ընկել նաև ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»։

 

  • Կիսվել: