երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Նոա»-ն 4:0 հաշվով հաղթել է «Շիրակ»-ին

«Նոա»-ն 4:0 հաշվով հաղթել է «Շիրակ»-ին

Fastex Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 21-րդ տուրում «Նոա»-ն «Ջունիոր Սպորտում» ընդունել է Գյումրու «Շիրակ»-ին, հայտնում է armsport.am-ը։

«Նոա»-ի կազմում դուբլ է ձևակերպել Գոնսալո Գրեգորիոն, մեկական անգամ աչքի են ընկել Էրալդ Չինարին և Բրունո Ալմեյդան։

Այսպիսով, սա «Նոա»-ի 12-րդ անընդմեջ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում։

Այս խաղից հետո «Նոա»-ն 46 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» 24 միավորով 6-րդն է։

  • Կիսվել: