Նապոլիի մարզական տնօրենը մեկնաբանել է Սպերցյանի տրանսֆերը ձեռք բերելու շշուկները
«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան հայտարարել է, որ իտալական ակումբը հետաքրքրված չէ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերով։
«Սպերցյանի տրանսֆերը «Նապոլի՞։ Ներկայումս մենք չենք դիտարկում այդ ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը»- Մաննայի խոսքերը մեջբերում է РБ Спорт-ը։
24-ամյա Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը 25 հանդիպման ընթացքում խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։