Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը. Հայաստանից մասնակցում է 7 շախմատիստ
Մարտի 1-6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը:
Ինչպես հայտնում են Շախմատի ֆեդերացիայից, Aeroflot Open-ը անցկացվում է 2002 թվականից։ 2004 թվականին այն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի խոշորագույն շախմատի մրցաշար։
Այս տարի մասնակցության իրավունք ունեն 01.01.2025-ի դրությամբ 2300-ից բարձր ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող շախմատիստները:
Հայաստանից մրցաշարին մասնակցում է 7 շախմատիստ՝
- ՄԳ Հայկ Մարտիրոսյան
- ՄԳ Արամ Հակոբյան
- ՄԳ Մանուէլ Պետրոսյան
- ՄԳ Մամիկոն Ղարիբյան
- ՖՎ Վահե Սուքիասյան
- ՄՎ Արսեն Դավթյան
- ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյան
Խաղերին հնարավոր է հետևել մրցաշարի պաշտոնական կայքում:
Մասնակիցների ամբողջական ցանկին հնարավոր է ծանոթանալ այստեղ: