չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Միշտ կաշխատեմ լինել սպորտի կողքին կանգնած. Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

Միշտ կաշխատեմ լինել սպորտի կողքին կանգնած. Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան

Իմ ապրումները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է ծանրորդ Սամվել Գասպարյանը։

«Բոլորիդ աջակցության կարիքն եմ զգացել միշտ, բոլորիդ ներկայությունը միշտ զգացել եմ իմ կողքին, իմ հաջողությունների և անհաջողությունների ժամանակ։

Պահը հասունացել է, որ պետք է բոլորիդ ասեմ, որ ինչքան էլ ինձ համար դժվար է, ես որոշել եմ ավարտել սպորտային կարիերան։

Իմ ապրումները և նպատակները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում եմ նաև սպորտից հետո սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային, և ես միշտ կաշխատեմ լինել սպորտի կողքին կանգնած»,- ասել է ծանրորդը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, եռակի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան. պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են:

 

  • Կիսվել: