կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝

Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝

«Միլանի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ ընդամենը հինգ ամիս աշխատելուց հետո։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Պորտուգալացի մասնագետը «ռոսոներիների» ղեկին անցկացրել է 31 խաղ, որոնցից 16-ն ավարտվել է հաղթանակով, 5-ը՝ ոչ ոքիով, իսկ 10-ը՝ պարտությամբ։ Կոնսեյսաուի թիմը մրցաշրջանն ավարտեց Ա Սերիայի առաջնության 8-րդ հորիզոնականում, նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը և պարտվեց Իտալիայի գավաթի եզրափակչում՝ զիջելով «Բոլոնիային»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ իտալացի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ է «Միլան» վերադառնալուն։ Հաղորդվում էր, որ մասնագետի հետ արդեն համաձայնեցվել է երկամյա պայմանագիր՝ երկարաձգման հնարավորությամբ։

  • Կիսվել: