Մեսսին առաջին անգամ գոլ է խփել մինուս 16 աստիճան ջերմաստիճանում
37-ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին աչքի է ընկել 56-րդ րոպեին՝ տուգանային հրապարակից գնդակն ուղարկելով հեռավոր անկյուն: Նա խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը և օգնեց իր թիմին նվազագույն առավելության հասնել պատասխան հանդիպումից առաջ:
Լիոնել Մեսսին խփեց մրցաշրջանի առաջին գոլը՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի առաջին փուլի առաջին խաղում ՛՛Ինտեր Մայամիին՛՛ հաղթանակ պարգևելով ՛՛Սպորտինգ Կանզաս Սիթիի՛՛ նկատմամբ (1:0):
AP գործակալությունը նշում է, որ հանդիպումն անցկացվել է Կանզաս Սիթիում ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պայմաններում ՝ մինուս 16 աստիճան: Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Մեսսին կարիերայում գոլերի ընդհանուր թիվը հասցրել է 851-ի:
USA Today պարբերականը նշել է, որ Մեսսիի համար այս հանդիպումը կլինի ամենացուրտը կարիերայում։ Ավելի ցածր ջերմաստիճաններում նա չէր խաղում:
՛՛Ինտեր Մայամիի՛՛ և ՛՛Սպորտինգ Կանզաս Սիթիի՛՛ միջև պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Ֆլորիդայում: