«Մեր երկրպագուներն արժանի չեն նման վերաբերմունքի». Հրայր Մկոյանը կոչ է արել ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին
Գյումրիի «Շիրակի» ավագ Հրայր Մկոյանը կոչ է արել ազատ արձակել հայկական ֆուտբոլի երկրագուներին։
«Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, որպես Գյումրու «Շիրակի» ավագ` թիմակիցներիս անունից կոչ եմ անում ազատ արձակել այս պահին ձերբակալված երկրպագուներին։
Մեր երկրպագուներն արժանի չեն նման վերաբերմունքի, ֆուտբոլն, առաջին հերթին, նրանցն է, ֆուտբոլ խաղացել ենք և խաղում ենք նրանց համար։ Լիահույս եմ, որ այս կոչին կմիանան նաև մյուս թիմերի խաղացողները»,- հայտարարել է Մկոյանը։
Հիշեցնենք՝ այս պահին ֆուտբոլային 9 երկրպագու է ձերբակալված։
Ֆուտբոլասերները, պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, մի քանի օր խափանում էին ակումբային հանդիպումները։
«Վան» - «Ալաշկերտ» խաղում, այնուհետև՝ «Փյունիկ» - «Արարատ» - «Արմենիա» խաղում երկրպագուները բազմագույն բոցավառումներով վանկարկում էին՝ «հեռացիր»։