ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեկնարկում է Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը

Մեկնարկում է Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանը

Այսօր՝ օգոստոսի 15-ին մեկնարկում է իսպանական Պրիմերայի նոր մրցաշրջանը։

Մրցաշրջանի առաջին խաղում Բիլբոայոի «Ատլետիկը» սեփական հարկի տակ կընդունի «Խետաֆեին», քիչ ավելի ուշ «Ժիրոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Բետիսի» հետ։ Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով՝ համապատասխանաբար 21։00-ին և 23։30-ին։

Ուրբաթ օրը «Սևիլիան» կհանդիպի «Լաս Պալմասի» հետ, իսկ շաբաթ օրը «Բարսելոնան» ուժերը կչափի «Վալենսիայի» հետ։

Կիրակի օրը «Ռեալը» արտագնա հանդիպում կանցկացնի «Մալյորկայի» հետ, իսկ «Ատլետիկոն» երկուշաբթի կխաղա «Վիլյառեալի» հետ, գրում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: