Մարկոս Պիզելլին հրաժեշտի նամակ է գրել
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին հրաժեշտի նամակ է գրել Ինսթագրամի իր էջում։
«Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված են եղել իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհորդությանը։ Մեծ պատիվ էր ֆուտբոլ խաղալ ու լինել շատ տեղերում, դառնալ հայ սրտով։ Ես ուղղակի հույս ունեմ, որ ինչ-որ կերպ երջանկություն եմ պարգևել այն մարդկանց, ովքեր տրիբունաներից հետևել են ինձ։ Հատուկ շնորհակալություն իմ բոլոր ակումբներին և, իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Ես արդեն կարոտում եմ Ձեզ»,-գրել է Մարկոսն ու տեղադրել այս լուսանկարը․

Հիշեցնենք, որ Մարկոսը «Արարատ-Արմենիա» տեղափոխվելուց հետո նորից վնասվածք էր ստացել ու որոշում էր կայացրել ավարտել կարիերան։