երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մալխաս Ամոյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս կիսաեզրափակիչ

Մալխաս Ամոյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս կիսաեզրափակիչ

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը 6:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին` դուրս գալով կիսաեզրափակիչ:

Մինչ այդ, Ամոյանը 5:1 հաշվով հաղթել էր սլովակ մրցակցին, իսկ դրանից առաջ, 2 րոպեից քիչ ժամանակ օգտագործելով, 9:0 հաշվով հաղթանակի էր հասել մեկնարկային գոտեմարտում:

  • Կիսվել: