ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Մադրիդի Ռեալը բացատրություն է պահանջել Վինիսիուսից․ ինչ է պատահել

Մադրիդի Ռեալը բացատրություն է պահանջել Վինիսիուսից․ ինչ է պատահել

Մադրիդի «Ռեալը» բացատրություն է պահանջել թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորից, գրում է armsport.am-ը:

Վերջերս Վինիսիուսի Instagram-ի էջից ջնջվել էին Չեմպիոնների լիգայի գավաթներով լուսանկարները։ Ավելին, նրա սոցցանցային էջի բիո բաժնում անհետացել էր «Ռեալը» ներկայացնելու մասին տեղեկատվությունը։

El Chiringuito-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» Վինիսիուսից բացատրություն է պահանջել այդ ամենի վերաբերյալ։ Խաղացողի ներկայացուցիչները պատասխանել են, որ Վինիսիուսի էջը կառավարվում է գործակալության կողմից։ Դրանից հետո էջում վերականգնվել է գլխավոր լուսանկարը, որում Վինիսիուսը «Ռեալի» մարզաշապիկով է։

Իհարկե, Վինիսիուսի պրոֆիլի փոփոխությունները առաջացրել են ենթադրություններ նրա հնարավոր տեղափոխության մասին։ Փոփոխությունները տեղի են ունեցել Վինիսիուսի հասցեին հնչած քննադատությունների ֆոնին՝ «Ալ-Հիլալի» դեմ աշխարհի ակումբային առաջնությունում առաջին տուրի ոչ-ոքիից (1:1)։

  • Կիսվել: