Մ23 ԱԱ. Հայկ Խլոյանը եզրափակչում է (տեսանյութ)
Այսօր Ալբանիայի Տիրանա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունը։ Հայկ Խլոյանը (97 կգ) կիսաեզրափակիչում հաղթեց ռուսաստանցի մարզիկին և ևս դուրս եկավ եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Խլոյանը ոսկու համար կպայքարի Բելառուսի ներկայացուցիչ Աբուբաքար Խասլանխանովի հետ։
Ավելի ուշ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ Շանթ Խաչատրյանը Մ23 ԱԱ-ում մինչև եզրափակիչ հասնելը հաղթել է 4 գոտեմարտում (Շվեյցարիայի, Ճապոնիայի, Իրանի և Շվեդիայի ներկայացուցիչներին) ընդհանուր 37:0 հաշվով:
Եզրափակչում նրա մրցակիցը Մ23 ԵԱ գործող չեմպիոն վրացի Գեորգի Չխիկվաձեն է:
Իսկ Սահակ Հովհաննիսյանն ու Սուրեն Աղաջանյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար: