ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Մ15 ԵԱ․ Էրիկ Պապոյանը՝ ոսկե մեդալակիր, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն

Մ15 ԵԱ․ Էրիկ Պապոյանը՝ ոսկե մեդալակիր, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 57 կգ քաշային կարգում հայկական եզրափակիչ էր, որտեղ ուժեղ գտնվեց Էրիկ Պապիկյանը․ նա դարձավ ոսկե մեդալակիր, իսկ Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Բրոնզե մեդալակիրներ դարձան՝ 62 կգ քաշային կարգում՝ Համլետ Անտոնյանը, 52 կգ քաշային կարգում՝ Արեն Միրզոյանը, 44 կգ քաշային կարգում՝ Արեն Փիրուզյանը։

  • Կիսվել: