Մ-23 ԵԱ․ Կնյազ Իբոյանը՝ արծաթե մեդալակիր
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ արծաթե մեդալակիր։
92 կգ քաշային կարգի եզրափակիչում Կնյազ Իբոյանը 1:12 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուխամեդ Խանիեւին։
Քառորդ եզրափակիչում Կնյազ Իբոյանը 10:0 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Արտյոմ Իգնատյուկին, կիսաեզրափակիչում 10:0 հաշվով՝ ուկրաինացի Դենիս Սահալյուկին։