Մ-15 ԵԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդն է
Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը թիմային հաշվարկում, հայտնում է sport.news.am-ը:
Հայաստանի թիմը նվաճել էր 6 մեդալ։ 57 կգ քաշային կարգի եզրափակիչում գոտեմարտել էին Հայաստանի ներկայացուցիչներ Էրիկ Պապիկյանը եւ Տիգրան Կոլոտյանը։ Հաղթել էր Պապիկյանը։ Արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Մկրտչյանը։
Բրոնզե մեդալ էին նվաճել Արեն Փիրուզյանը (44 կգ), Արեն Միրզոյանը (52 կգ), Համլետ Անտոնյանը (62 կգ):