շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լուսանկարվելով Ռեալի փոքրիկ երկրպագուի հետ․ Յամալի արձագանքը

Լուսանկարվելով Ռեալի փոքրիկ երկրպագուի հետ․ Յամալի արձագանքը

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո կատալոնական «Բարսելոնան» ուղևորվեց օդանավակայան՝ հայրենիք վերադառնալու, որտեղ արդեն վաղը՝ հունվարի 15-ին նրանց սպասում է հանդիպում «Բետիսի» հետ, գրում է armsport.am-ը:

Ջիդդայի օդանավակայանի VIP սրահում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին դիմավորեց մի փոքրիկ տղա՝ Մադրիդի «Ռեալի» խաղաշապիկով։ Նա, համարձակություն գտնելով, խնդրեց լուսանկարվել թիմի հրաշամանուկ Լամին Յամալի հետ։
 

Լամինը՝ տեսնելով տղայի խաղաշապիկը, ինչ-որ բան ասաց նրան և ձեռքով ծածկեց ակումբի տարբերանշանը՝ ցույց տալով իր թիմի նախապատվությունը։

 

  • Կիսվել: